01 04 2021

Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս մեկ` նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն

Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս մեկ` նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն

Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ` նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ